Անձնական խնամք
Տնային դեպիլյացիա՝ մեղրամոմեր և խառնուրդներ
Ամառային օրերի գալստյան հետ հնարավոր չէ շրջանցել դեպիլյացիայի թեման: Ձգտելով գրավիչ տեսք ունենալ՝ յուրաքանչյուր կին փորձում է մի քանի մեթոդ: Դեպիլյացիայի բոլոր առկա միջոցներից մազերի հեռացումը մեղրամոմի օգնությամբ ամենահայտնիներից է: Մեղրամոմային դեպիլյացիայի անցկացումը հնարավոր է ինչպես գեղեցկության սրահի պայմաններում, այնպես էլ տանը, որը մեթոդիկայի ևս մեկ արժանիք է: Բացի այդ, պրոցեդուրայի համար խառնուրդը կարելի է պատրաստել ինքնուրույն՝ այդ կերպ նշանակալիորեն տնտեսելով:
Մեղրամոմային դեպիլյացիայի համար կոսմետիկ միջոցները խանութից կամ դեղատնից բավականաչափ թանկ են, այնուամենայնիվ, նրանք մեծ պահաջարկ են վայելում՝ շնորհիվ մազերի հեռացման այլ միջոցների հանդեպ ծանրակշիռ առավելությունների: Պրոցեդուրայից հետո մազերը չեն աճում 2-3 շաբաթ (որոշ դեպքերում՝ անգամ ավելի), մաշկը դառնում է փափուկ և էլաստիկ, վերնամաշկի եղջերացած բջիջների միաժամանակյա հեռացման շնորհիվ մազիկները ժամանակի ընթացքում դառնում են ավելի բարակ և մշտական դեպիլյացիայի դեպքում նկատելիորեն նվազում են:
Իհարկե, մեղրամոմային դեպիլյացիան ունի նաև իր թերությունները: Մազերը հավերժ չեն հեռացվում, այլ ժամանակավորապես: Պրոցեդուրան բավականին ցավոտ է (խնդիրը լուծվում է տեղային անզգայացնող միջոցների կիրառմամբ՝ դեպիլյացիան անցկացնելուց մի քանի րոպե առաջ): Դրանից բացի կան նաև նրա կիրառման բժշկական հակացուցումներ, օրինակ, ոտքերի երակների վարիկոզային լայնացումը: Դեպիլյացիայի նման տեսակը խորհուրդ չի տրվում մաշկի բարձր զգայունություն և ալերգիկ հակվածություն ունեցող կանանց:
Այնուամենայնիվ, տեղյակ եղեք մազերի տնային հեռացման որոշ բաղադրատոմսերի, որոնցից մեկը բնական մոմերի հիման վրա մեղրամոմային դեպիլյացիայի համար խառնուրդի օրինակ է:
Բաղադրատոմսերով կարելի է սպառազինվել որոշ պարագաներում, երբ խիստ անհրաժեշտ է երկար ժամանակով հարթություն պահպանել ոտքերի վրա: Չպետք է մոռանալ, որ նշյալ պրոցեդուրան չպետք է անցկացնել անմիջականորեն որևէ նշանակալի իրադարձությունից առաջ, երբ պետք է ցուցադրել ոտքերի գեղեցկությունը: Ավելի լավ է դա անել նախօրեին կամ երկու օր առաջ:
Տնային օգտագործման համար նախատեսված միացությունները պատրաստվում են բնական բաղադրամասերի հիման վրա՝ շաքարավազ, մեղր, կիտրոն, ջուր, մեղրամոմ, կարնաուբյան մեղրամոմ, գերչակի ձեթ, լանոլին և այլն:
Միանգամայն հավանական է, որ մեղրամոմի կիառման առաջին փորձերը անհաջող լինեն: Լավ արդյունքի համար պետք է գտնել օպտիմալ ջերմաստիճան, այլապես կարելի է մաշկի այրվածք ստանալ: Կարևոր է ստացվող խառնուրդի տեքստուրան, քանի որ հակառակ դեպքում մազերը կարող են մնալ տեղում (խառնուրդի ոչ բավարար կպչունության դեպքում), ավելին, հնարավոր է նաև նրանց աճի խթանման արդյունք (քանի որ որոշ բաղադրամասեր ունեն սնուցող հատկություններ): Հենց այդ պատճառով սկզբում պետք է փորձարկել մեղրամոմի արդյունավետությունը մաշկի որոշակի հատվածի վրա:
Եթե խառնուրդները ճիշտ են պատրաստված, պրոցեդուրան դեպիլյացիայի բոլոր կանոններով (քսել մազերի աճի ուղղությամբ, այն դուրս բերել մազերի աճին հակառակ ուղղությամբ, հարմարավետության համար օգտագործել կտորե կամ թղթե շերտեր և այլն) պետք է հանգեցնի լավ արդյունքի: Բացի այդ, կիառելով տնային դեպիլյացիայի մեթոդները, կարելի է նշանակալիորեն տնտեսել ժամանակն ու փողերը:
21.04.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ